Անհրաժեշտ է կրկնապատկել երկրի բնակչության քանակը. Ալեքսանդր Լուկաշենկո
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսին անհրաժեշտ է կրկնապատկել իր բնակչության թվաքանակը. «Այսօր մեր ամենամեծ խնդիրն անգամ փողը չէ, մարդիկ են: Թվում է, թե Բելառուսը մեծ չէ, սակայն այս տարածքի համար չի բավականացնում առնվազն այնքան մարդ, որքան որ ապրում է նրա վրա:
Մեզ անհրաժեշտ է ոչ թե 10 միլիոն մարդ, այլ՝ 20 միլիոն մարդ: Մենք հեշտությամբ կարող ենք կերակրել նրանց: Վերջին 5 տարիներին Ռուսաստանից մշտական բնակության համար Բելառուս է ժամանել ավելի քան 35.000 մարդ: Միևնույն ժամանակ մոտ 9000 բելառուսներ բնակության իրավունք են ստացել Ռուսաստանում»:
Օրեր առաջ էլ Լուկաշենկոն ներկայացրել էր «Մեծ ընտանիք» նախագիծը, որն ընտանիքի առաջնեկի համար նախատեսում է 10.000 դոլարի վճարում, երկրորդ երեխայի համար՝ 20.000 դոլար, իսկ երրորդի համար՝ 40.000 դոլար: