Վահան Հովհաննիսյան. Բավական է գրել մեր նեղ, փոքրիկ պրոբլեմների, մեր նեղ դժբախտությունների մասին (տեսանյութ)
Այսօր տեղի ունեցավ ՀՅԴ բյուրոյի անդամ, ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննսյանի «Մանդիլիոն» ռուսալեզու գրքի շնորհանդեսը: 168.am-ի հետ զրույցում Վահան Հովհաննիսյաննա ասաց, որ գիրքը գրել է մեկ տարվա ընթացքում: Բովանդակությանն անդրադառնալով՝ նա նշեց, թե պետք է «մարդկանց ուղեղների համար ավելի մատչելի ու գրավիչ ձևերով պայքարել», քան պարզ քարոչզությամբ, ապա հորդորեց. «Կարդաք` կհասկանաք` ինչ նկատի ունեմ»:
Վահան Հովհաննիսյանը ներկաներին պատմեց նաև այն մասին, թե ինչը ստիպեց իրեն գեղարվեստական գիրք գրել. «Ժամանակին ես նկատեցի, որ փայլուն, սիրուն ձևավորված, հետաքրքրություն առաջնացնող վեպեր են դուրս գալիս միջազգային գրական շուկայում, որտեղ քրիստոնեության աղավաղումը շատ ճկուն է կատարվում, հմտորեն արժեքային համակարգն է ոչնչանում: Եվ զարմանալ պետք չէ, որ երիտասարդության մեջ վտանգավոր գաղափարներ են ծիլ տվել: Ես իրավունք չունեմ անվանել այդ գրքերը, բայց կան այդպիսիք: Գրվում է, թե Քրիստոսը եղել է, լավ էլ մարդ է եղել, բայց մարդ է եղել: Ես հասկացա, որ սրա դեմ կարելի է պայքարել նույնքան գրավչությամբ գրված գրքով: Անկախ կուսակցական պատկանելությունից, քաղաքական հայացքներից, սեռից (այստեղ ներկայացված են միայն երկուսը` գենդրային բազմազանություն չի նկատվում. կարող է թաքնված կա, բայց այս պարագայում կարծում եմ` չկա) մեզ միավորում է հայ ժողովրդի անբավարարվածությունը՝ հայ ժողովրդի միջազգային բեմերում զբաղեցրած տեղով: Մենք բոլորս համարում ենք, որ ավելի լավ տեղի ենք արժանի, բայց կան մարդիկ, որ կասեն` արժանի ենք նրան, ինչ ունենք, բայց մենք արժանի ենք ու կզբաղեցնենք»:
Գրքի առաջին ռուսալեզու հրատարակությունը, Վահան Հովհաննիսնաի խոսքով, պայմանավորված է հենց սրանով` աշխարհին պետք է ցույց տալ Հայաստանի տեղը քաղաքակրթության մեջ, գրականության միջոցով հայերին հանել արհեստական խեղճությունից:
«Բավական է գրել մեր նեղ, փոքրիկ պրոբլեմների, մեր նեղ դժբախտությունների մասին՝ կիսաքանդվող գյուղերում կամ աղքատացած քաղաքներում»,- հավելեց նա:
ՀՅԴ պատգամավորը հույս հայտնեց, որ որոշ ժամանակ անց իր գրքի քննարկում կկազմակերպվի, ինչին մեծ սիրով կմասնակցի նաև ինքը՝ լսելու այն մարդկանց, ովքեր համաձայն չեն լինի, սխալ կհամարեն այն մտքերը, գաղափարները, որոնք գրքում արտահայտել է ինքը: «Եվ սա նորմալ է, որովհետև եթե բոլորը համարեին ճիշտ, ուրեմն՝ այդ գիրքը ոչ մի բան չարժեր»,- հավաստիացրեց նա:
Արմեն Ռուստամյանն էլ 168.am-ի հետ զրույցում ասաց, թե ինքը գիտեր, որ Վ, Հովհաննիսյանը գիրք է գրում, և իրենք բազմիցս խոսել են գրքի բովանդակության մասին. «Վահանն այնքան բազմատաղանդ է, որ սխալ կլիներ նրան տեղավորել միայն քաղաքական գոծչի կերպարի մեջ: Շատ ուրախ եմ, որ ժամանակ է գտել գեղարվեստական գիրք գրելու: Վահանը սիրում է կոնցեպտուալ մտածել, ժամանակների կապը տեսնում է, դրա համար բովանդակության առումով ինքն ավելի լավ կպատմի, որովհետև լինելով հնեաբան, դրա մասնագետն է»:
Մեր հարցին, թե Վ. Հովհաննիսյանն ընդունո՞ւմ է քննարդատությունը, արդյոք գիրքը կարդալուց հետո կխոսե՞ք իր հետ «թերությունների» մասին, Ա.Ռուստամյանը պատասխանեց. «Ինքը կընդունի, քննադատում է, բայց կարողանում է լսել մարդկանց խոսքը, ինչքան էլ սուր լինի: Անխնա քննադատություններ նրա հասցեին եղել են, բայց Վահանը դիմակայել է»:
Իսկ ՀՅԴ անդամ, գրող Աղվան Վարդանյանը նշեց, թե իր համար Վ. Հովհաննիսյանի գիրք գրելու հանգամանքը նույնքան անակնկալ է եղել, որքան նրա բոլոր քայլերը: Նա նշեց, թե Վ. Հովհաննիսյանը թե որակապես, թե իր աշխարհընկալումով տարբերվում է բոլոր քաղաքական գործիչներից:
Լուսանկարը՝ 168.am-ի: