![](/banners/BeFunky-design.jpg)
Ադրբեջանի ԱԳՆ-ն անընդունելի է համարել նախագահական ընտրությունների վերաբերյալ ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունը
![](https://168.am/wp-content/uploads/2013/10/download-53.jpg)
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ պետդեպարտամենտի այն հայտարարությանը, թե Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին անցկացվել են ոչ ժողովրդավարական ընտրություններ:
Ադրբեջանի ԱԳՆ-ը խոր ափսոսանք է հայտնել այդ հայտարարության կապակցությամբ՝ այն որակելով որպես անընդունելի. «Այդ մոտեցումը կասկածի տակ է դնում Ադրբեջանի հանդեպ ԱՄՆ հարաբերությունների անկեղծությունը և գնահատվում է որպես Ադրբեջանի քաղաքացիների հանդեպ հարգանքի չցուցաբերում:
Ադրբեջանի նախագահական ընտրություններն անցկացվել են 52.000 տեղի և 1300 օտար դիտորդների մասնակցությամբ: Ադրբեջանի ժողովուրդը կատարել է իր անկախ և գիտակցված ընտրությունը»: