Մաքսային միության անդամակցության մեր կառավարության հայտարարությունը 2014 թվականի պետական բյուջեի նախագծում որևէ արտացոլում դեռևս չի գտել, այն պարզ պատճառով, որ, ինչպես գիտեք, նոր է ստեղծվել աշխատանքային խումբը:
Հարկատուները յուրաքանչյուր ժամ միլիոններ են վճարում կառավարությանը, որը դադարել է որեւէ աշխատանք անելուց:
Նույն օրը գրանցվել է մեկ այլ նմանատիպ դեպք:
Բրիտանական LBC ռադիոկայանի լրագրողը հարցազրույցի ժամանակ վարչապետին խնդրել է ասել հացի գինը` ապացուցելու համար, որ նա օտարված չէ ժողովրդից, սակայն ստացել է իրականությունից բավականին հեռու պատասխան:
Հետազտողների մեթոդաբանության համաձայն` գնահատվել է տարեց մարդկանց կյանքի որակն ու բարեկեցությունն աշխարհի 91 երկրում:
Ինչպես հաղորդում է «Прайм Крайм» գործակալությունը, սեպտեմբերի 27-ին Թբիլիսիի Գլդանի բանտի հիվանդանոցում արյան վարակից մահացել է 38-ամյա Դենիս Կվարելաշվիլին, ով պատիժ էր կրում կողոպուտի համար։ Ի դեպ, այդ բանտը դատապարտյալներին խոշտանգելու համար ստացել է «վրացական Աբու-Գրեյբ» անունը։
Ըստ նորաձևության քննադատների՝ դիզայներ Կառլ Լագերֆիլդը ոչ թե պարզապես շոու, այլ արվեստային իրական ցուցադրություն էր կազմակերպել:
Ըստ Վարդան Այվազյանի՝ բոլորը գոռում են ստվեր, բայց ստվերի տեղը ցույց չեն տալիս…
Նա սեղանի վրայից վերցրել է բարձրախոսը և նետել վկա Է.Հակոբյանի ուղղությամբ, սակայն չի դիպել Է. Հակոբյանին, քանի որ ամրացված է եղել համակարգչին
Այն այսօր գտնվում է կիսաքանդ վիճակում է, տանիքի ծեփերը թափված են, պատերին՝ անձրևի հետքեր, պատուհանները` ջարդված:
Եթե պարզվի, որ դա Սուրիկ Խաչատրյա՞նն էր: Արդյոք դա կարևո՞ր չէ գործի համար: Իհարկե, կարևոր է: Իսկ այսօր մենք ունենք տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս ձայնագրության մեջ եղած ձայնը նույնացնել:
Եթե «Հետքն» իրոք խնդիր է դրել զբաղվել իր աշխատանքով, սակայն ֆինանսական խնդիրները թույլ չեն տալիս, դա ևս լուծում ունի: Կարելի է բացել ֆոնդ: Վստահ եմ, անկախ լրատվամիջոց ունենալու ցանկությունը մեծ է: «Հետքը» կարող է դառնալ հանրային մեդիայի նախադեպ, երբ հասարակությունը պատրաստ է վճարել անկողմնակալ, գրագետ տեղեկատվության համար:
Լևոն Զուրաբյանն իր ելույթում բարձր է գնահատել Հերկելի զեկույցը, բայց միևնույն ժամանակ նշել է, որ իշխանությունների կողմից կիրառվող բռնությունների, նախագահական ընտրություններում գրանցված կեղծիքների մասին զեկույցը լռում է:
Պայուսակների վաճառքից ստացվող գումարներն ուղղվելու են Breast Health International նախագծին, որն աջակցում է կրծքի քաղցկեղ ունեցող կանանց:
Սերժ Սարգսյանը և Ժան-Պիեռ Բելը երկուստեք ընդգծել են միջխորհրդարանական կապերի մեծ նշանակությունը երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում:
Միջոցառմանը կմասնակցեն միջազգային հայտնի արտիստներ, այդ թվում երգչուհի Lady Gaga-ն, ռեփեր Eminem-ը և Arcade Fire խումբը, ինչպես նաև YouTube-ի աստղ Lindsey Stirling-ը և CDZA-ն:
Ավելի ուշ կրակելու կասկածանքով բերման է ենթարկվել 22-ամյա Ռուբեն Մալխասյանը: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Հենրիկ Քոչինյանը: Նրա խոսքով` ճապոնացիների հետ միասին, Հայաստանից այդ աշխատանքներում ներգրավված են ՀՀ արտակարգ իրավիճակների, Քաղաքաշինության, Տրանսպորտի և կապի նախարարության համապատասխան մասնագետները:
Երեկ՝ սեպտեմբերի 30-ին, գայլերի հարձակման հերթական դեպքն է գանցվել Գեղարքունիքի մարզում: Գայլերն այս անգամ հարձակվել են մարզի Կարմիրգյուղի բնակիչներից մեկի ոչխարների հոտի վրա, ինչի ադյունքում սեփականատիրոջը զգալի վնաս է պատճառվել:
Ի՞նչ է ստացվում, գնում ենք շուկան սպանելո՞ւ, ներքին արտադրողին դուրս մղելո՞ւ ուղղությամբ, և թողնելու, որպեսզի լինեն դրսից ներկրվող դեղե՞րը միայն: Սա կնշանակի` 100% կախվածություն դրսից: Ես միայն այսպես կարող եմ ենթադրել:
Սեպտեմբերի 30-ին Սևան քաղաքի Շահումյան փողոցից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Հայկ Բ.-ին:
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ամփոփ տեղեկատվության, 2013թ. օգոստոսին Երևանում անշարժ գույքը թանկացել է։ Մասնավորապես՝ նախորդ տարվա օգոստոսի համեմատ թանկացել են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների բնակարանների գները։
Սեպտեմբերի 30-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության ՊՊԳՎ Արարատի պահպանության բաժնի կենտրոնական դիտակայան անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ իրեն պատկանող զինամթերքը դրել է Արարատ գյուղի գերեզմանոց տանող ճանապարհի սկզբնամասում:
քներում անասնաբույժները տարեսկզբին պայմանագրային կարգով ընդունվում են աշխատանքի, տարեվերջին ազատվում` ցածր վարձատրության պատճառով:
Սեպտեմբերի 30-ին, ժամը 21.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Աճառյան փողոցում, գովազդային սյան մոտ, բախվել է ճամփեզրի արգելապատնեշին, ինչի հետևանքով 2 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայության տեղեկատվության, օգոստոսին օդի միջին ամսական ջերմաստիճանը եղել է նորմայից ցածր 0.3-0.7 աստիճանով:
Ընդհանուր առմամբ մարզը ներկայացրել է 1000 տոննա պարարտանյութի պահանջարկ, որն ամբողջությամբ բաշխված է: Պարարտանյութի համար պետք է վճարվի 120 մլն դրամ: Առայժմ, սակայն, վճարվել է ընդամենը 14 մլն դրամ: Այս մասին կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտնել է Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը:
Եվրոպան արժանի է նրան, ինչ ստացել է: Այլ վերաբերմունք չէր կարող լինել Եվրոպայի նկատմամբ` իր կեցվածքից, իր իրականացրած գործունեությունից ելնելով: Եվրոպան պարզապես տապալեց այն բոլոր երազանքները, որ մենք ակնկալում էինք:
Ապագայում մասնատվելու ամենամեծ պոտենցիալ ունեցող երկրներն են Իրաքը, Սիրիան, Սաուդյան Արաբիան, Եմենը և Լիբիան:
Կենտրոնական բանկի խորհուրդը հոկտեմբերի 1-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, սահմանել է «ՀՀ տարածքում գործող վարկային բյուրոներին տրամադրվող վարկային տեղեկատվության նվազագույն ցանկը», փոփոխություններ կատարել «ՀՀ տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգի՝ վարկային ռեգիստրի ստեղծման և վարկային ռեգիստրին ՀՀ տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի մասնակցության» կարգում: