Բաժիններ՝

Մտավախություն կա, որ բյուջեն դարձյալ «կլափեն»

Մաքսային միությանն անդամակցելու Սերժ Սարգսյանի հայտնի որոշումից հետո չեն դադարում հարցադրումներն այն մասին, թե տնտեսական ինչ օգուտներ է ունենալու Հայաստանը, և կամ որն է լինելու մեր երկրի շահը: Իսկ կառավարությունն էլ օրեր առաջ հաստատեց հաջորդ տարվա բյուջեի նախագիծը: Նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ հաջորդ տարի բարձրանալու են կենսաթոշակներն ու աշխատավարձերը: Ի՞նչ ուղղվածություն է ունենալու հաջորդ տարվա բյուջեն, և մտավախություն չկա՞, որ բյուջետային միջոցներն անարդյունավետ կծախսվեն: Այս և այլ հարցերի շուրջ ԳԱԼԱի լրագրողը զրուցել է ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանի հետ: Հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ:

Պարոն Սաֆարյան, Մաքսային միությանն անդամակցելը տնտեսական ի՞նչ օգուտներ է բերելու մեր երկրին, կա՞ն արդյոք համապատասխան ուսումնասիրություններ:

-Ըստ էության, Ձեր հարցը հաջորդ տարվա պետական բյուջեի համատեքստում է: Ուզում եմ ասել, որ Մաքսային միության անդամակցության մեր կառավարության հայտարարությունը 2014 թվականի պետական բյուջեի նախագծում որևէ արտացոլում դեռևս չի գտել, այն պարզ պատճառով, որ, ինչպես գիտեք, նոր է ստեղծվել աշխատանքային խումբը, ընդգրկված են հիմնականում Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները, ֆինանսների նախարարության աշխատակիցներ կան, որոնք աշխատելու են, և ինչպես դուք նշեցիք, Մաքսային միության անդամակցության և՛ օգուտները, և՛ վնասները պարզ կդառնան հետագայում և իհարկե անհրաժեշտ արտացոլում կստանան, երբ որ կկոնկրետանան այդ օգուտներն ու վնասները:

Պարոն Սաֆարյան, չկա՞ մտավախություն, որ բյուջետային միջոցներն այս անգամ էլ անարդյունավետ կծախսվեն: Ամեն դեպքում ՎՊի այս տարվա հաշվետվությունը փաստեց, որ գումարները ոչ նպատակային են ծախսվել:

-Գիտեք, նման մտավախություն կարող է ունենալ ցանկացած երկիր ցանկացած տարվա պետական բյուջեն նախագծելիս: Կառավարման համակարգը կոչված է, որպեսզի այդ մտավախությունները կամ այդ ռիսկերը նվազագույնի հասցնի, այսինքն մտավախություն միշտ ցանկացած երկրում կա պետական բյուջեն հաստատելիս, դրա համար կան անհրաժեշտ կառույցներ, որոնք ստեղծված են նրա համար, որպեսզի այդ ռիսկերը հնարավորինս նվազեցնեն:

Հայտարարվեց, որ հաջորդ տարվա հուլիսի 1-ից աշխատավարձերը բարձրանալու են 40 տոկոսով: Մինչդեռ Սերժ Սարգսյանը ավելի վաղ վստահեցրել էր, որ աշխատավարձերի բարձրացում նախատեսված է հունվարի 1-ից: Ինչո՞վ է պայմանավորված ժամկետի երկարաձգումը:

-Ժամկետի երկարաձգումը հիմնականում պայմանավորված էր մի քանի օբյեկտիվ իրողություններով, որոնք առաջացան այդ հայտարարություններից հետո, մասնավորապես առաջինը՝ որ անհրաժեշտություն կար, որպեսզի մեզ համար խիստ կարևորագույն նշանակություն ունեցող ճանապարհային տնտեսության, ինչպես նաև դպրոցաշինության վրա գումարները ավելացվեն, որովհետև դուք գիտեք, որ իրոք մեզ համար շատ խոցելի է մեր ճանապարհների վիճակը, և անհրաժեշտություն կար և տնտեսության աշխուժացման առումով, և նաև այդ ոլորտի շահերը պահանջում էին, որպեսզի այդ գումարները, որոնք մենք նախատեսել էինք, ավելացվեցին, և դրանք գրեթե կրկնապատկվեցին: Երկրորդը՝ կառավարությունը որդեգրեց նոր հարկեր – ՀՆԱ հարաբերակցության մարտավարություն, մասնավորապես որպեսզի տնտեսվարող սուբյեկտների վրա հարկային բեռի ազդեցությունը շատ ուժեղ ու խիստ չլինի, որոշվեց, որ առաջիկա տարիներին հարկեր – ՀՆԱ հարաբերակցությունը պետք է թողնվի անփոփոխ:

Հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս