Թունավորման երկու դեպք է գրանցվել Երեւանում
Հոկտեմբերի 1-ին, ժամը 22.53-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 21.54-ին թունավորման նախանշաններով «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել Երևանի Գալշոյան փողոցի թիվ 66 շենքի բնակիչ` 1992թ. ծնված Լ. Մ.-ն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել է միջին ծանրության, հայտնում են ԱԻ նախարարությունից:
Նույն օրը գրանցվել է մեկ այլ նմանատիպ դեպք. ժամը 19.29-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 18.52-ին թունավորման նախանշաններով «Արմենիա» ԲԿ է տեղափոխվել Երևանի Հ. Էմին փողոցի թիվ 124 տան բնակիչ` 1992թ. ծնված Լ. Ա.-ն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: