Բաժիններ՝

ԿԲ խորհուրդը նիստ է անցկացրել

Կենտրոնական բանկի խորհուրդը հոկտեմբերի 1-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, սահմանել է «ՀՀ տարածքում գործող վարկային բյուրոներին տրամադրվող վարկային տեղեկատվության նվազագույն ցանկը», փոփոխություններ կատարել «ՀՀ տարածքում գործող բանկերի,  վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգի՝ վարկային ռեգիստրի ստեղծման և վարկային ռեգիստրին ՀՀ տարածքում գործող բանկերի,  վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի մասնակցության» կարգում:

Խորհուրդը վերաձևակերպել է «Դրամատուն» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման լիցենզիան, և «ԱԼԵՔՍ-ԳՐԻԳ» ՍՊԸ-ի թիվ 11 մասնաճյուղին արտարժույթի առուվաճառք իրականացնելու լիցենզիա տրամադրել:

Խորհուրդը որոշել է հրապարակել 2013թ. առաջին կիսամյակի «ՀՀ ԿԲ ֆինանսական կայունության հաշվետվությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031