Բաժիններ՝

Տարեց մարդկանց համար լավագույն երկրների վարկանիշային ցուցակը գլխավորում է Շվեդիան. Հայաստանը 51-րդ տեղում է

«Global AgeWatch Index »-ը հրապարակել է տարեցների համար 2013թ. լավագույն երկրների վարկանիշային ցուցակը, որը գլխավորում է Շվեդիաան: Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցնում են համապատասխանաբար Նորվեգիան եւ Գերմանիան: Հայաստանը 51-րդ տեղում է, հարեւան Վրաստանը` 37-րդ, Թուրքիան` 70-րդ, իսկ Ադրբեջանն ընդհանրապես ընդգրկված չէ ցուցակում:

Հետազտողների մեթոդաբանության համաձայն` գնահատվել է տարեց մարդկանց կյանքի որակն ու բարեկեցությունն աշխարհի 91 երկրում: Հեղինակները նշում են, որ 60 տարեկանից բարձր անձանց թիվն աշխարհում ավելանում է: Եթե 2012թ-ին նրանց թիվը ողջ աշխարհում 809 մլն էր կամ ընդհանուր բնակչության թվի 11%-ը, ապա կանխատեսվում է, որ 2050թ-ին այդ հարաբերակցությունը կկազմի 22%:

Լավագույն տասնյակում են նաեւ Նիդեռլանդները (4-րդ տեղ),Կանադան (5), Շվեյցարիան (6), Նոր Զելանդիան (7), ԱՄՆ-ը (8), Իսլանդիան (9) եւ Ճապոնիան (10): Ռուսաստանն զբաղեցնում է 78-րդ տեղը, ցուցակը եզրափակում է Աֆղանստանը` զբաղեցնելով 91-րդ տեղը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս