Բաժիններ՝

Նախկին «օրենքով գողը» մահացել է՝ հրաժարվելով բուժումից

Ինչպես հաղորդում է «Прайм Крайм» գործակալությունը, սեպտեմբերի 27-ին Թբիլիսիի Գլդանի բանտի հիվանդանոցում արյան վարակից մահացել է 38-ամյա Դենիս Կվարելաշվիլին, ով պատիժ էր կրում կողոպուտի համար։ Ի դեպ, այդ բանտը դատապարտյալներին խոշտանգելու համար ստացել է «վրացական Աբու-Գրեյբ» անունը։

Ինչպես նշում է Timer.ge-ն, Վրաստանի քրեական պատիժների իրականացման նախարարության ներկայացուցիչները մահվան մեղքը բարդում են հենց մահացածի վրա, ով, իբր, հրաժարվել է պատշաճ բուժում ստանալ։

Նախորդ տարվա նոյեմբերին Կվարելաշվիլիիի փաստաբանն ու հարազատները համոզում էին նրան առողջական խնդիրների պատճառով վաղաժամկետ ազատման դիմում գրել, սակայն նա կտրականապես հրաժարվել էր։ Սեպտեմբերի 24-ին Կվարելաշվիլիի առողջական վիճակը կտրուկ վատացավ, և բանտային բժիշկներին չհաջողվեց փրկել նրա կյանքը։

«Прайм Крайм»-ի տեղեկություններով՝ Դենիս Կվարելաշվիլին նախկինում երկու անգամ դատապարտվել է գողության համար։ Որոշ ժամանակ նա նաև «օրենքով գողի» կոչում ուներ, մինչև գողական շարքերի մաքրության «մարտիկ» Ռամազ Ջինչարաձեն վերջակետ չդրեց նրա կարիերային։ Չնայած դրան՝  Կվարելաշվիլին  ապրում էր գողական կյանքի կանոններով և մահն ընդունեց բանտում, ինչպես «օրենքով գողերից» շատերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս