
ԱՄՆ կառավարության գործունեության դադարեցումը երկրի վրա ժամում 12,5 մլն դոլար է արժենում

ԱՄՆ-ում կառավարական հաստատությունների փակումը եւ կառավարության գործունեության դադարցումը երկրի բյուջեի վրա ժամում 12,5 մլն, օրական` 300 մլն եւ շաբաթական` 1,6 մլրդ դոլար է արժենալու, հաղորդել է ամերիկյան NBC հեռուստաալիքը:
Նման հաշավարկներ է իրականացրել «IHS Global Insight» քոնսալթինգային ընկերությունը: Ըստ ընկերության` հենց այդքան արժե ավելի քան 800 հազար պետծառայողների չվճարվող աշխատավարձը. «Այլ կերպ ասած`հարկատուները յուրաքանչյուր ժամ միլիոններ են վճարում կառավարությանը, որը դադարել է որեւէ աշխատանք անելուց»:
Հիշեցնենք, որ Սպիտակ տունն ու կոնգրեսը համաձայնության չեն եկել բյուջեի հարցում, եւ նոր ֆինանսական տարին մեկնարկել է առանց բյուջեի: