Բաժիններ՝

Լևոն Զուրաբյանը ԵԽԽՎ ամբիոնից բարձրաձայնել է Տիգրան Առաքելյանի և ակտիվիստների դեմ բռնության խնդիրների մասին

aravot.am-ի փոխանցմամբ` այսօր ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Անդրես Հերկելը ներկայացրեց 2012-ի հունիսից մինչև 2013-ի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում ԵԽԽՎ-ի կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքները: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանն իր ելույթում բարձր է գնահատել Հերկելի զեկույցը, բայց միևնույն ժամանակ նշել է, որ իշխանությունների կողմից կիրառվող բռնությունների, նախագահական ընտրություններում գրանցված կեղծիքների մասին զեկույցը լռում է: Պարոն Զուրաբյանը, մասնավորապես, անդրադարձել է ՀՀ-ում անցկացված ընտրություններում գրանցված ընտրակեղծիքների, մարտի 1-ին ընդդեմ  նախագահական ընտրությունների կեղծիքների փողոց դուրս եկած խաղաղ ցուցարարների դեմ բռնությունները, ինչպես նաև վերջին ամիսների ընթացքում տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ պայքարող ակտիվիստների նկատմամբ բռնությունները: Պարոն Զուրաբյանը շեշտել է, որ մոնիտորինգի զեկույցը «լռում է» այս խախտումների մասին:

Անդրադառնալով խոսքի ազատության ոլորտում ՀՀ-ում գոյություն ունեցող հիմնախնդիրներին` Լևոն Զուրաբյանն ասել է. «Կառավարական ուժերը մինչև այժմ չեն բացահայտել մարտի 1-ին կատարվածի մեղավորներին: Այնինչ բռնությունները շարունակվում են: Վերջին ամսվա ընթացքում բռնություններ կիրառվեցին տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ պայքարող ակտիվիստների նկատմամբ: ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը շարունակում է մնալ անազատության մեջ: Տիգրան Առաքելյանը երկրի բոլոր իրավապաշտպան կազմակերպությունների կողմից ճանաչվում է որպես քաղբանտարկյալ»:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս