Բաժիններ՝

Երևանում անշարժ գույքը թանկացել է

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ամփոփ տեղեկատվության, 2013թ. օգոստոսին Երևանում անշարժ գույքը թանկացել է։ Մասնավորապես՝ նախորդ տարվա օգոստոսի համեմատ թանկացել են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների բնակարանների գները։

Երևանյան բնակարանների 1քմ-ի գները միջինը թանկացել են 4.8%-ով՝ 259995 դրամից հասնելով 272463 դրամի։ Տոկոսային առումով ամենց շատ թանկացել են Նուբարաշենի բնակարանները՝ 8.33%-ով։ Չնայած այս հանգամանքին, այս վարչական շրջանում բնակարանների միջին գները (1քմ-ը՝ 152200 դրամ) դեռևս զգալիորեն զիջում են մյուս վարչական շրջաններին։

ansharj-guyq

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս