Բաժիններ՝

Քեմերոնը չի կարողացել ասել, թե ինչ արժե հացը Բրիտանիայում. նրան մեղադրել են ժողովրդից օտարվելու մեջ

Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնին նրա քաղաքական ընդդիմախոսները մեղադրել են նրանում, որ վարչապետը չգիտե, թե սուպերմարկետներում որքան է հացի գինը:

Բրիտանական LBC  ռադիոկայանի լրագրողը հարցազրույցի ժամանակ վարչապետին խնդրել է ասել հացի գինը` ապացուցելու համար, որ նա օտարված չէ ժողովրդից, սակայն ստացել է իրականությունից բավականին հեռու պատասխան` «մոտավորապես մեկ ֆունտ»

Երբ լրագորղը նշել է, որ իրական գինը 49 պենս է, Քեմերոնը խոստովանել է, որ վաղուց հաց չի գնել, քանի որ օգտվում է հաց թխելու սարքից: Նա նաեւ պատմել է, թե ինչ մակնիշի սրաք եւ ինչ որակի ալյուր է օգտագործում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031