
Զինամթերքը թողել էր գերեզմանոց տանող ճանապարհի սկզբնամասում

Սեպտեմբերի 30-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության ՊՊԳՎ Արարատի պահպանության բաժնի կենտրոնական դիտակայան անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ իրեն պատկանող զինամթերքը դրել է Արարատ գյուղի գերեզմանոց տանող ճանապարհի սկզբնամասում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է ձեռքի գնդացրի 7.62 մմ տրամաչափի` 72, 5.45 մմ տրամաչափի 35 և ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 756 փամփուշտ, ինքնաձիգի 2 պահունակ, 1 հատ «Չերյոմուխա», «T-53» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, խոշոր տրամաչափի 1 փամփուշտ:
Հայտնաբերված զինամթերքն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: