Ինչո՞ւ կառավարությունը մերժեց ԲՀԿ-ին. Ըստ նախարարի՝ նվազագույն աշխատավարձի կտրուկ բարձրացումը կարող է ավելացնել ստվերը

ԱԺ ԲՀԿ-ական խմակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Ստեփան Մարգարյանը և Վահե Հովհաննիսյանն օրենսդրական նախագիծ էին ներկայացրել՝ առաջարկելով 2014 թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանել 75 հազար դրամ, մինչդեռ կառավարությունը մտադիր է նման սահմանագծի հասնել աստիճանաբար, առաջիկա տարիների ընթացքում, և այսօր նիստում դեմ որոշում կայացվեց ներկայացված նախագծի ընդունմանը:

Նախագծի հիմնավորման մեջ նրանք նշել էին, որ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ներկայացվող փոփոխությունների ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության բնակչության օրեցօր վատթարացող սոցիալական վիճակի, ձեռնարկատիրական ոլորտում, այդ թվում` հատկապես փոքր եւ միջին բիզնեսում արդյունավետ աշխատելու պայմանների բարելավման, երկրում բնակչության վճարունակ պահանջարկի բարձրացման անհրաժեշտությամբ: Նրանք նշել էին, որ նվազագույն աշխատավարձի շեմի կտրուկ բարձրացումը, այն է 75.000 ՀՀ դրամ, արմատական, նաև արդյունավետ միջոց է խթանելու ներքին սպառողական պահանջարկը, լուծելու մի կողմից` մեր համաքաղաքացիների արժանապատիվ կենսապահովման խնդիրը, մյուս կողմից` ապահովելու լրացուցիչ դրամական միջոցներ բնակչության համար: Դրա արդյունքում էապես կմեղմվի սոցիալական լարվածությունը, հարաբերականորեն կավելանան կոմունալ ծա-ռայությունների, սննդամթերքի եւ այլ ապրանքների շուկաներում իրացման ծավալները, քա¬նի որ ՀՀ-ում բնակչության սպառման սահմանային գործակիցը բավականին մեծ է:

Լրագրողների հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պարզաբանեց, թե նվազագույն աշխատավարձերի չափերի բարձրացում արդեն նախատեսված է և դա առավելագույնն է, որ կարելի է անել ներկայում. «Նվազագույն աշխատավարձի բարձրացումը ազդակ է ոչ պետական հատվածին, թե ինչպիսին պետք է լինեն աշխատավարձերը երկրում: Եթե կտրուկ փոփոխությունների գնանք, դա կարող է բերել ավելի վատ սոցիալական հետևանքների: Մասնավորապես՝ մենք կարող ենք ունենալ գործազրկության ավելի բարձր մակարդակ, զբաղվածության անկում, ավելի մեծ ստվեր: Հետևաբար՝ բոլոր կողմերը պետք է հաշվի առնվեն՝ ցանկացած որոշում կայացնելիս»:
Ըստ նրա՝ ռեալ է արդեն 2017 թ-ին Հայաստանում նվազագույն աշխատավարձը 90 հազար դրամ սահմանելու ծրագիրը, ինչը հավասարակշռված է. «Մենք նաև բիզնեսին հնարավորություն պետք է տանք վերակառուցելու իր աշխատանքը»:

Ավելացնենք նաև, որ ըստ կառավարության եզրակացության, նախագծի ընդունման արդյունքում պետբյուջի ծախսերը կավելանան լրացուցիչ 177 միլիարդ դրամով։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031