Բաժիններ՝

Մեղադրվում է անչափահասին ինքնասպանության փորձի հասցնելու մեջ

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի վարույթ է ընդունվել անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անզգուշությամբ անչափահասին ինքնասպանության փորձի հասցնելու գործը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Ըստ մեղադրական եզրակացության, անչափահասի մայրը՝ Լաուրա Խաչատրյանը 2012 թվականի հունիսին ամուսնության առաջարկ էր ստացել մեղադրյալ Լուսինե Սիմոնյանի ամուսնուց՝ Էդգար Ալեքսանյանից, տվել  իր համաձայնությունը և դստեր  ու Էդգար Ալեքսանյանի հետ միասին ժամանակավոր բնակության են տեղափոխվել Վանաձոր քաղաքում վարձակալած բնակարան, ապա և Լ.Խաչատրյանի  մոր բնակարան: Այդ ընթացքում Էդգար Ալեքսանյանի կինը՝ Լուսինե Սիմոնյանը, ցանկանալով վրեժխնդիր լինել Լաուրա Խաչատրյանից, սկսել է հանդիպումների ժամանակ, հեռախոսազանգի և համացանցի միջոցով պարբերաբարար արժանապատվությունը նվաստացնող տեղեկություններ հրապարակել անչափահասի ու նրա մոր մասին:

Ամուսինն ավելի ուշ վերադարձել է իր ծնողների բնակարանը և այնտեղ ապրել իր կնոջ՝ Լուսինե Սիմոնյանի և երկու երեխաների հետ միասին՝ շարունակելով շփվել նաև Լաուրա Խաչատրյանի հետ:  Իսկ Լուսինե Սիմոնյանն էլ, ըստ մեղադրական եզրակացության, շարունակել է պարբերաբար նվաստացնել անչափահաս աղջկա արժանապատվությունը. 2013 թվականի ապրիլի 30-ին «Համադասարանցիներ» կայքի միջոցով արժանապատվությունը նվաստացնող հաղորդագրություններ է ուղարկել աղջկա ընկերներին՝ այդ կերպ անզգուշությամբ անչափահասին հասցնելով ինքնասպանության փորձ կատարելուն:

Կարդացեք այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս