Բաժիններ՝

2500 դոլար՝ թեյի դիմաց

Գիտնականներն ընդունում են, որ կանաչ թեյը շատ օգտակար է մարդու առողջության համար: Այն նվազեցնում է քաղցկեղի հավանականությունը և շատ լավ միջոց է մի շարք այլ հիվանդությունների կանխարգելման համար: Կանաչ թեյ շատ են օգտագործում արևմտյան երկրներում: Սակայն աշխարհում ամենաթանկ կանաչ թեյը, որքան էլ զարմանալի է, աճեցվում է Ճապոնիայում: Այն արտադրում է «Ռոյալ Բլու» թեյի գործարանը: Թեյը վաճառվում է 750 միլիլիտրանոց գինու շշերով: Կանաչ թեյին տրվել է «King of Green Masa Super Premium» անվանումը: Թեյը պատրաստվում է հազվագյուտ հանդիպող տերևներով, որոնք ձեռքով հավաքվում են Շիզոկու շրջանում և թրմեցվում են 3 օր: Այս թանկարժեք կանաչ թեյը չի պարունակում որևէ տեսակի հավելումներ: Նշենք, որ այս թեյից արտադրվել է ընդամենը 36 շիշ: Թեյը մատակարարվում է փայտե տուփով : Աշխարհի ամենաթանկ կանաչ թեյի մեկ շիշը արժե 2500 դոլար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս