Բաժիններ՝

«Աստեղային» պատերազմներ. «օրենքով գող» Բաբանը՝ նոր հակամարտության պատճառ

Ստամբուլում տեղի ունեցած վերջին իրադարձությունները լուրջ ազդեցություն են ունեցել Դեդ Հասանի կլանի սլավոնական և մենգրելական թևերի հարաբերությունների վրա։ Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, Գելա Կարդավայի նախաձեռնությամբ մի շարք հեղինակություններին «օրենքով գող» ճանաչելը առաջ են բերել սլավոնների դժգոհությունը՝ Վասյա Վոսկրեսի գլխավորությամբ։ Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին Ստամբուլում տեղի էր ունեցել գողական հավաք՝ Պաատ Մալենկիի, Բեսոյի, Մերաբ Պիպիյայի, Մերաբ Մզարելուայի, Վովա Պուխլիի, Ռոլանդ Գեգեչկորիի, Գելա և Գիզո Կարդավաների, Մամուկայի, Մացիկի և այլոց մասնակցությամբ։ Հավաքի ընթացքում թագադրվել էին միանգամից 7 հոգի՝ Նամիկը, Դավիթ Օսետինը, Լեկսոն և Նուկրին, Լյոխա Սոլոման, Ռոմա Ստավրոպոլսկին և Սանյա Բաբանը։

Հենց վերջինս՝ Սանյա Բաբանն էլ դարձել է գողական աշխարհում նոր տարաձայնությունների պատճառը։

Նշված 7 հոգուց Սանյա Բաբանը՝ նույն ինքը՝ 42-ամյա Ալեքսանդր Բաբանովը, ամենահայտնի և փորձառու հանցագործն է։ 90-ականներին թվականներին նա Տյումենում հայտնի Յուրի Տիշենկովի (Գանս) զինակիցն էր, ով ազդեցության համար պայքարում անքնա վերացնում էր մրցակիցներին։ 1993 թվականի դեկտեմբերին խմբավորման պարագզուխները ձերբակալվեցին և դատապարտվեցին բանդիտիզմի համար։ Սրանով Բաբանի և Գանսի ընկերությունն ավարտվեց։ Գանսի պատժաչափը երկու տարով ավելի քիչ էր, քան Բաբանինը։ 2000 թվականի մարտին բանտից դուրս գալով՝ Գանսը «օրենքով գողեր» Պաատ Մալենկիի և Թամազ Կորոշինաձեի առջև դրեց իրեն թագադրելու հարցը։ Այն լուծում ստացավ. Գանսը «օրենքով գող» ճանաչվեց։

2001 թվականի դեկտեմբերին ազատություն ստացավ նաև Բաբանը։ Նա նույնպես ցանկանում էր համապատասխան կարգավիճակ ստանալ և դիմեց Նուգզար Էրգեմլիձեին։ Սակայն արդեն թագադրված Գանսի ջանքերով՝ գողական կոչում ստանալ նրան չհաջողվեց։ Բաբանը Տյումենում ստեղծեց «հակագանսյան» կոալիցիա և սկսեց սպասել, թե իր երբեմնի ընկերը երբ սխալ թույլ կտա։

Ի վերջը, Տիշենկովը հանդգնեց դուրս գալ Յապոնչիկի դեմ և 2008 թվականի ապրիլին զրկվեց գողական կարգավիճակից։ Նրա փոխարեն կրկին սկսեց շրջանառվել Բաբանի անունը, սակայն թագադրվելու երկրորդ փորձը կրկին տապալվեց։

Հաջորդ 5 տարիների ընթացքում ռուսաստանյան գողերն ավելի միասնական դարձան, սակայն Բաբանի թեկնածությանը նախկինի պես դեմ էին սլավոնները։ Իմանալով, որ դիտարկվում է նրա թեկնածությունը, սլավոնական թեևի հեղինակությունները նաշապես հայտարարեցին, որ չեն ցանկանում Բաբանին տեսնել որպես «օրենքով գող»։ Բաբանի դեմ հանդես եկավ նաև Դաթո Սուգուտսկին։

Սակայն բոլոր առարկությունները անտեսվեցին և օգոստոսի 14-ին Բաբանը «օրենքով գող» ճանաչվեց։ Ընդ որում, նրան աջակցում էր Պաատ Մալենկին, որը քաջատեղյակ էր թե սլավոնների, թե Դաթո Սուրգուտսկու դիրքորոշմանը։ Չար լեզուներն ասում են, որ այդ կասկածելի ավանտյուրային մասնակցելու համար Պաատին կես միլիոն դոլար են վճարել։

Ի դեպ, ըստ «Прайм Крайм»-ի, Ստամբուլում տեղի ունեցած ծեծկռտուքի հայտնի միջադեպին հաջորդել է երկրորդ միջադեպը՝ այս անգամ սլավոնների մասնակցությամբ։ Ընդ որում, օգոստոսի 16-ին տեղի ունեցած այդ միջադեպը սլավոնները այլ կերպ են ներկայացնում։ Ըստ նրանց՝ անկոչ հյուրերի շարքում չեն եղել Ռեզոն, Վաժան, Կոկան և Ռամազը։ Գելա Կարդավային, ըստ նրանց, ոչ ոք չի ծեծել, քանի որ նա այդ ժամանակ արդեն հեռացած է եղել հյուրանոցին։ Ինչ վերաբերում է Ռոլանդին, ապա նրան հարվածել է Ռովշանը, քանի որ նա ադրբեջանցու երեսին կրկնել է այն բոլոր վատ խոսքերը, որոնք ասել էր նախկինում։ Բորբոքված «օրենքով գողերին» ներկաները հանգստացրել են, որով և ավարտվել է միջադեպը։ Ընդհանրապես, ըստ սլավոնների, Ռովշանը և վրացիները համարձակվել են այնտեղ երևալ միայն այն բանից հետո, երբ համոզվել են, որ Նամիկն այնտեղ չի լինելու։

Այդուհանդերձ, անցանկալի թագադրման արարողությանը պատասխանել են ոչ պակաս ծայրահեղ մեթոդով։ «Прайм Крайм»-ի տեղեկություններով՝ օգոստոսի 19-ին Բուլղարիայում «օրենքով գողեր» Ժորա Տաշքենդսկին, Ցիրկաչը և Ցեզարը ծեծի են ենթարկել ստամբուլյան հավաքի նախաձեռնողներից մեկին՝ Մերաբ Պիպիյային։ Վերջինս արդեն երկրորդ անգամ է տուժում իր համոզմունքների պատճառով։ Վերջերս նրան ծեծել էին Մերաբ Ջանգվելաձեի կողմնակիցները՝ իրենց առաջնորդի հասցեին անհարգալից վերաբերմունքի համար։

Ինչ վերաբերում է Բաբանին, ապա շատերի կարծիքով նա սլավոններին դուր չի գալիս իր փորձառության և անկախության համար։ Իսկ տյումենում Բաբանովի հայտնվելը՝ արդեն «օրենքով գողի» կարգավիճակում, չի համապապատասխանում Վասյա Վոսկրեսի պլաններին։ Նա ցանկանում է ստեղծել իշխանության իր սեփական մոդելը և վերջերս ամրապնդել է իր դիրքերը երկու հեղինակությունների՝ Տկաչի և Ռաջիկի օգնությամբ։ Ի դեպ, անխուսափելի հակամարտության առաջին պտուղներն արդեն տեսանելի են։ Օգոստոսի 21-ին Նիժնեվարտովսկում պայթեցվել է Ռաջիկի կնոջը պատկանող մեքենան։ Բարեբախտաբար, մեքենայի մեջ այդ պահին ոչ ոք չի եղել, իսկ վարորդը ստացել է թեթև մարմնական վնասվածքներ։

Թարգմանությունը՝ 168.am-ի

Լուսանկարում՝ Վիկտոր Ժարինով (Ցեզար), Ալեքսեյ Զաբավին (Զաբավա), Գեորգի Սորոկին (Ժորա Տաշքենդսկի) և Օլեգ Պիրոգով (Ցիրկաչ)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս