
Մահվան ելքով վրաերթ՝ Թբիլիսյան խճուղում

shamshyan.com –ի փոխանցմամբ` օգոստոսի 29-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Opel Asrta մանկիշի 35 ՏT 660 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 54-ամյա Արտաշես Հովսեփյանը նշված ավտոմեքենայով Թբիլիսյան խճուղում՝ ՀայՌուսգազարդի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտնին: Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ մահացածը Թբիլիսյան խճուղի 35/1 շենքի բնակիչ, 59-ամյա Միշա Հակոբյանն էր:
Մանրամասն կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: