
Ինչու է Մոնիկա Բելուչին ընտրել ադրբեջանցի միլիարդատերին

«Մեր ամուսնալուծության պատճառը մեր կենսակերպն էր: Սակայն մենք միշտ սիրելու ենք միմյանց: Նույնիսկ եթե մեր ճանապարհները բաժանվել են, մենք միշտ կլինենք մոտ, հարազատ մարդիկ»,- eg.ru կայքի հաղորդմամբ՝ ասել է դերասանուհի Մոնիկա Բելուչին՝ մեկնաբանելով իր և Վենսան Կասելի ամուսնալուծության մասին տարածված տեղեկությունները:
Աստղային զույգը միասին ապրում էր 14 տարի, նրանք երկու դուստր ունեին: Հիշեցնենք, որ ադրբեջանական մամուլում լուրեր էին տարածվել այն մասին, որ զույգի բաժանման պատճառը Մոնիկա Բելուչիի՝ ադրբեջանից միլիոնատեր Թելամ Իսմայլովի հետ սիրավեպն է եղել:
Հավելենք, որ ըստ արևմտյան տաբլոիդների, Բելուչիի ու Կասելի ամուսնալուծությունը փոխհամաձայնեցված է եղել: Ամուսիններն արդեն երկար ժամանակ առանձին էին ապրում: 48-ամյա Մոնիկան հարցազրույցներից մեկում ակնարկել էր, թե իրենից երկու տարի փոքր Վենսանը շատ խանդոտ է: