Յանուկովիչը քննադատել է Ռուսաստանին. Մաքսային վերահսկողությունը խստացնելու որոշումը հապճեպ էր
Ուկրաինացի արտահանողների բեռների նկատմամբ Ռուսաստանի կողմից մաքսային վերահսկողությունը խստացնելու մասին որոշումը Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը համարել է չկշռադատված եւ հապճեպ: «Ես հստակ հասկացա, որ այդ որոշումը հապճեպ էր եւ չկշռադատված»,-հայտարարել է նա ուկրաինական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում:
Ռուսաստանի մաքսային ծառայությունը օգոստոսի 14-ից խստացրել է ուկրաինական բեռների նկատմամբ վերահսկողությունը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցած շաբաթ հայտարարել էր, որ Եվրամիությանն Ուկրաինայի ասոցացման պարագայում Մաքսային միությունն ստիպված կլինի պաշտպանական միջոցներ ձեռնարկել: Նա հայտարարել էր որ ԵՄ հետ մաքսային ռեժիմի էական ազատականացման պարագայում ուկրաինական շուկան կհեղեղվի որակյալ եւ էժան ապրանքով` դուրս մղելով տեղական արտադրանքը: