
325.000 դոլար՝ « Playstation»-ի դիմաց

«Սոնի» ընկերության արտադրած «Playstation 3» համակարգչի գինը կազմում է մոտ 600 դոլար: Այդ գինն արդեն իսկ թանկ է այս տեսակի համակարգչի համար, սակայն թանկարժեք իրերի դիզայներ Ստյուարտ Հագեսը չի բավարարվել դրանով և ստեղծել է աշխարհի ամենաթանկ «Playstation 3» համակարգիչը: Այն պատված է 22 կարատ կշռով ոսկիով և զարդարված է ադամանդներով: «Playstation 3»-ի վրա տեղադրված է մոտ 60 ադամանդ, որոնց ընդհանուր կշիռը կազմում է շուրջ 5 կարատ:
Համակարգչի արտաքին հատվածի ձևավորման համար օգտագործվել է ավելի քան 2 կգ ոսկի: Արդյունքում, ստեղծվել է աշխարհի ամենաթանկ «Playstation 3»-ը, որի արժեքը կամում է մոտ 200 հազար ֆունտ ստերլինգ կամ շուրջ 325 հազար դոլար: Այս համակարգիչը արտադրվել է սահմանափակ քանակաությամբ՝ ընդամենը 3 օրինակ: