Բաժիններ՝

Վերելակի հորանում հայտնաբերված դիակի դեպքի առիթով իրականացվում է տեխնիկական քննություն

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր ժամը 13.09-ին Երևանի Իսրայելյան փողոցի թիվ 37 շենքի վերելակի հորանում հայտնաբերվել է քաղաքացու դի:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:  Փրկարարները հորանից դուրս են բերել նույն շենքի բնակիչ` 1950 թ. ծնված Հ. Ա.-ի դին:  Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրեն Ա. Պետրոսյանը, Երևան քաղաքի ծառայության պետ Վ. Հովսեփյանը, վերելակների փորձաքննության բաժնի պետ Դ. Աղաջանյանը և գլխավոր փորձագետ Լ. Հովհաննիսյանը:  Դեպքի վայրի նախնական ուսւոմնասիրությամբ պարզվեց, որ վերելակի անվանական բեռնամբարձությունը 320 կգ է, խցիկի շարժման անվանական արագությունը՝ 1,0 մ/վրկ, հարկերի քանակը՝ 10:

Վերելակը գրանցված է ՀՀ ԱԻՆ արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում (ԱՎՕ 6/1-0023.230 առ 27.07.2006 թ.): Տեխնիկական անվտանգության հերթական փորձաքննության ենթարկվել է 2012 թ. դեկտեմբերի 10-ին:

Կենտրոնի տնօրենի հրամանով ստեղծվել է հանձնաժողով՝ վերելակների բաժնի պետ Դ. Աղաջանյանի գլխավորությամբ, իրականացվում է դժբախտ դեպքի տեխնիկական քննություն: Քառօրյա ժամկետում կտրվի համապատասխան եզրակացություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս