
Դոլարը կրկին անշարժ մնաց

Այս շաբաթը դոլարի փոխարժեքի համար, կարելի է ասել, կայունության շաբաթ է։ Արդեն երրորդ օրն անընդմեջ՝ ամերիկյան դոլարի բորսակայական փոխարժեքը չի փոփոխվում։ Այսօր՝ օգոստոսի 29-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» դոլարի միջին փոխարժեքը կրկին կազմել է 406.01 դրամ (երեկվա համեմատ դոլարը թանկացել է ընդամենը մեկ լումայով)։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 3 միլիոն 700 հազար դոլար։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 404.5 դրամ, վաճառքինը՝ 407.5 դրամ: