
Միասեռական զույգը մասնակցել են տանգոյի փառատոնին (տեսանյութ, լուսանկարներ)

Dailymail-ի հաղորդմամբ՝ օրերս Բուենոս Այրես քաղաքում անց է կացվել Տանգոյի համաշխարհային փառատոնը, որին մասնակցել է 500 զույգ աշխարհի 37 երկրներից: Այս տարվա փառատոնը, սակայն, առանձնացել է նրանով, որ առաջին անգամ ժյուրիի անդամները փառատոնին մասնակցելու հնարավորություն են ընձեռել միասեռական զույգերի: Փառատոնին մասնակցել է 4 միասեռական զույգ, որոնցից մեկը կազմված է եղել 2 աղջիկներից: Միասեռական զույգերը, սակայն, փառատոնում հաղթող չեն դարձել:
Փառատոնին առաջին մրցանակի արժանացած զույգը՝ որպես պարգևատրում, ստացել է 4500 եվրո և Փարիզում ելույթ ունենալու իրավունք: Տեսանյութը կարող եք դիտել այստեղ.