Բաժիններ՝

Wikileaks-ին գաղտնի նյութեր տրամադրած Մենինգը դատապարտվել է 35 տարվա ազատազրկման

«Ռոյթեր» գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ ռազմական դատարանը  չորեքշաբթի  WikiLeaks-ին գաղտնի նյութեր փոխանցած 25-ամյա զինծառայող Բրեդլի Մենինգն դատապարտել է  35 տարվա ազատազրկման:

Ավելի վաղ Մերիլենդ նահանգի ռազմական դատարանը Մենինգին մեղավոր էր ճանչել ավելի քան քսան մեղադրանքների մեծ մասով, ներառյալ` լրտեսության, գողության, համակարգչային մեքենայությունների: Միաժամանակ նրա նկատմամբ ավելի լուրջ մեղադրանքը` թշնամուն օգնության ցուցաբերելը, դատարանը չէր ընդունել եւ այդ հոդվածով նրան արդարացրել էր:

Դատախազները փորձել էին ապացուցել, որ Մենինգը «թշնամական մտադրություններ» է ունեցել ԱՄՆ նկատմամբ  եւ իմացել է, որ իր տրամադրած գաղտնի նյութերը հասանելի կլինեն նաեւ երկրի թշնամիներին: Դատարանն այդ մեղադրանքի հետ չի համաձայնել, սակայն լրտեսության  եւ մյուս մեղադրանքներն ապացուցված է համարել:

Մենինգը կարող է պատիժը կելուց  մոտ 10 տարի անց կարող է դիմել պայմանական վաղաժամկետ ազատման համար:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս