Ողբերգական ավտովթար. Հիվանդանոց տեղափոխված 1-ամյա երեխան մահացել է

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Սևան-Զովաբերդ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում` Սևանի հոգեբուժական կենտրոնի մոտ, բախվել են Գեղարքունիքի մարզի 55-ամյա Արթուր Ալոյանի վարած Volkswagen Golf մակնիշի 35 OD 733 համարանիշի, 26-ամյա Տիգրան Վարդանյանի վարած Մոսկվիչ մակնիշի 34 SS 061 hամարանիշի և 22-ամյա Վալոդյա Ստեփանյանի վարած Գազ 2401 մակնիշի 03 US 064 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Մոսկվիչի ուղևորներ՝ 1-ամյա Մանե Վարդանյանը, 23-ամյա Մերի Վարդանյանը և 15-ամյա Մարի Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն

Ըստ կայքի՝ 1-ամյա Մ. Վարդանյանը հիվանդանոցում մահացել է:

Կարդացեք այստեղ.

Տեսանյութեր

Լրահոս