
Վանաձոր – Ալավերդի ավտոճանապարհին ավտոմեքենան 80 մետր գլորվել է ձորը (լուսանկարներ)

Օգոստոսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: 168.am-ի թղթակցի փոխանցմամբ` ժամը 22:00-ի սահմաններում «Օպել» մակնիշի 89 ՏՏ 900 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին` Դսեղ գյուղի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր գլորվել ձորը:
Դեպքի վայրում գտնվող մեր թղթակցի փոխանցմամբ` դեպքի վայրում են Լոռու ճանապարհային ոստիկանները և ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Սակայն մինչ նշված կառույցների ներկայացուցիչների ժամանումը, քաղաքացիներն իրենց ուժերով ձորից դուրս են բերել վարորդին և ուղևորին, որոնցից մեկն արդեն մահացած է եղել: Մանրամասները`առաջիկայում:
Լուսանկարները`հեղինակի