Բաժիններ՝

Բեսիկը Կիև չհասավ. Ուկրաինան դռները փակեց հերթական վրացի «օրենքով գողի» առաջ

Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, երեկ պետական սահմանը հատելու ժամանակ «Բորիսպոլ» միջազգային օդանավակայնի սահմանապահ ծառայության աշխատակիցները ձերբակալել են 29-ամյա վրացի «օրենքով գող» Բեսո Տուտաշվիլիին, ով քրեական աշխարհում առավել հայտնի է որպես Բեսիկ։ Քանի որ քրեական հեղինակության նկատմամբ գործում է Ուկրաինա մուտք գործելու 5-ամյա արգելք, նրան առաջիկա չվերթով ուղարկել են Միլան։
Սա առաջին դեպքն է, երբ Տուտաշվիլիի անունը հոլովվում է քրեական զեկույցներում՝ «օրենքով գողի» կարգավիճակում։ Գործակալության տեղեկություններով՝ Տուտաշվիլին թագադրվել է Հունաստանում այս տարվա մարտի 17-ին տեղի ունեցած հավաքի ժամանակ և դեռս չի հասցրել լայն ճանաչում ձեռք բերել։ Առայժմ ստվերում են նաև նրա հետ միասին թագադրված մյուս չորս «օրենքով գողերը»՝ Սամարը, Պիրոն, Դաթոն և Իլգարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս