Ի՞նչ հասկացրեց Պուտինը Հայաստանին` Բաքվից

«Ցանկացած այց ընդգծում է տվյալ երկրի կարևորությունը, և ցանկացած հարևան կարևոր է Ռուսաստանի համար` թեկուզ զուտ հարևան լինելու հանգամանքից ելնելով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովը` խոսելով ՌԴ նախագահ Վ. Պուտինի` Ադրբեջան կատարած այցի մասին:

ԸստԿոլերովի` Պուտինի այցի գլխավոր նշանակությունը, որը դուրս է գալիս Մոսկվայի և Բաքվի երկկողմ հարաբերությունների շրջանակից, կայանում է նրանում, որ Ռուսաստանն առաջին անգամ բարձրագույն մակարդակով արձագանքեց այն ամենին, ինչ տեղի է ունենում Հայաստանում:

Kolerov«Հայաստանը ընտրել է ԵՄ-ին ինտեգրվելու առավել կոշտ, քաղաքական և տնտեսական տարբերակը, ինչը բացառում է Ռուսաստանի հետ քաղաքական և տնտեսական միությունը: Ռուսաստանը Բաքվում ցույց տվեց, որ պատրաստ է այդ սցենարին և դրանից ողբերգություն չի սարքի»,- նշեց Մ.Կոլերովը:

Հարցին, թե արդյոք գոյություն ունի՞ երկընտրանք` եվրոպական և եվրասիական ինտեգրացիոն նախագծերի միջև, քաղաքագետը պատասխանեց, թե երկընտրանք միշտ էլ կա, սակայն ինքն անձապես կողմնակից է, որպեսզի Հայաստանն անդամակցի Եվրամիությանը: Իր այս կարծիքը բացատրեց «անձնական փորձից ավելի լավ ոչինչ չկա» տրամաբանությամբ:

Կարդացեք նաև

«Հայաստանը պետք է անցնի իր եվրոպական ճանապարհը մինչև վերջ: Ռուսաստանի կողմից տնտեսական և քաղաքական ճնշում Հայաստանի վրա չի լինի, Հայաստանը կատարել է իր ընտրությունը, նրա տնտեսական կշիռը շատ փոքր է, իսկ Հայաստանի անվտանգությունն առաջին հերթին բխում է իր իսկ շահերից»,-կարծիք հայտնեց Մ.Կոլերովը:

Մ.Կոլերովի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ» թերթի վաղվա տպագիր համարում:

Տեսանյութեր

Լրահոս