
Ակտիվիստը` ոստիկաններին. «Սեռական ոտնձգության համար դատի կարանք տանք, փորով մի’ շփվեք մեր հետ» (տեսանյութ)

aravot.am-ի փոխանցմամբ՝ այսօր ընդդեմ ոստիկանական բռնությունների ակցիայի ժամանակ երկու ակտիվիստ աղջիկներ ոստիկանների հետ տհաճ խոսակցության էին բռնվել գլխավոր դատախազության շենքի դիմաց: «Ոստիկանը օրենք է խախտում, երբ հենց հիմա շփվում է իմ հետ փորով»,- ոստիկաններին դիմելով՝ դժգոհել է ակտիվիստը: Նրան ոգեւորել է ընկերուհին` «Լուս, ջաաա‘ն, ցավդ տանեմ, իրանք չեն կարա»: Հետո Լուսինեն հանել է բջջային հեռախոսն ու սկսել է նկարել ոստիկաններին՝ հարցնելով. «Ձեզ չե՞ն սովորացրել, որ ավելորդ տեղը պետք ա չխոսեք, դե ասեք, ես ո՞ր օրենքն եմ խախտում հենց հիմա»:
Կարդացեք այստեղ.