Բաժիններ՝

Ադրբեջանի ԿԸՀ-ը չի հաստատել Ռուստամ Իբրահիմբեկովի թեկնածությունը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԿԸՀ-ն այսօր հաստատել է կալանքի մեջ գտնվող «Հանրապետական այլընտրանք» (REAL) շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի թեկնածությունը՝ կապված առաջիկա նախագահական ընտրությունների հետ:

Միևնույն ժամանակ ԿԸՀ-ն մերժել է Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհրդի (ԺՈՒԱԽ) միասնական թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովին՝ չգրանցելով նրա թեկնածությունը: ԿԸՀ-ն իր այդ որոշումը պայմանավորել է նրանով, որ Իբրահիմբեկովն ունի Ռուսաստանի քաղաքացիություն և վերջին 10 տարիներին մշտապես չի բնակվել Ադրբեջանում:

Ադրբեջանի Սահմանապահ ծառայության տվյալներով՝ վերջին 10 տարվա ընթացքում Իբրահիմբեկովն Ադրբեջանում է գտնվել ընդամենը 1163 օր: Չի բացառվում, որ Իբրահիմբեկովը ԿԸՀ-ի որոշումը բողոքարկի Վերաքննիչ դատարանում: Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցկացվելու են այս տարվա հոկտեմբերի 9-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս