
ՆԱՏՕ-ի ներխուժման դեպքում Սիրիան կպաշտպանվի ձեռքի տակ ունեցած բոլոր միջոցներով. Վալիդ Մուալեմ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը Դամասկոսում կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ներխուժման դեպքում Սիրիան չի կապիտուլացվի և պաշտպանվելու է ձեռքի տակ ունեցած բոլոր միջոցներով.
«Նրանք, ովքեր մտադիր են հարվածներ հասցնել Սիրիային, հուսով են խաթարել ղեկավարության, բանակի ու ժողովուրդի միջև միասնությունը: Սակայն դա պատրանք է, դա տեղի չի ունենա: Ես կասկածում եմ, որ Արևմուտքում ռազմական ակցիա են պլանավորում Դամասկոսի դեմ, սակայն ամեն դեպքում դա չի կանգնեցնի հակաահաբեկչական օպերացիան, որը սիրիական բանակն անցկացնում է Դամասկոսի մատույցների մոտ:
Սիրիային հարված հասցնելը կծառայի «Ալ Քաիդայի» ահաբեկչական խմբավորումների շահերին: Սիրիայի դեմ ագրեսիա ձեռնարկելում և երկրի տարածքում հակամարտության շարունակման մեջ բոլորից շատ շահագրգռված երկիրն Իսրայելն է:
Իսրայելի դիրքորոշումն ազդել է ԱՄՆ-ի վրա՝ հետաձգելու համար օգոստոսի 28-ին նշանակված Ռուսաստանի հետ բանակցությունները: Դա իսրայելական և ոչ թե ամերիկյան որոշում է: ԱՄՆ-ի իշխանությունները չեն ձգտում Սիրիայում խնդրի քաղաքական կարգավորմանը»: