Բաժիններ՝

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը կոչ է անում միասին ոտքի ելնել

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը բազմիցս բարձրաձայնել է բուհերում առկա խնդիրների, երիտասարդության բազմաթիվ և բազմաբնույթ հիմնախնդիրների արդյունավետ լուծմանը միտված հեռանկարային քաղաքականության և դրանից բխող համալիր ծրագրի բացակայության մասին, որի հետևանքներից մեկն է ԲՈՒՀ-երում ուսման վարձավճարների բարձրացման որոշումը:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը` որպես հայ ուսանողների շահերի պաշտպան, չի կարող համակերպվել այդ որոշման հետ: Մենք նախաձեռնում ենք բողոքի երթ`  Հայաստանի գործադիր իշխանության ուշադրությունը վերոնշյալ խնդիրների վրա հրավիրելով և պահանջելով չեղյալ հայտարարել ուսման վարձավճարների բարձրացման որոշումը:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը կոչ է անում միասին ոտքի ելնել մեր իրավունքների պաշտպանության համար և վճռական բողոքի ձայն բարձրացնել այս և յուրաքանչյուր այլ անարդար որոշման դեմ:

Երթը մեկնարկելու է սեպտեմբերի 2-ին, ժամը 12.00-ին, ՀՊՃՀ  կենտրոնական մասնաշենքի դիմահայաց տարածքից` հետևյալ երթուղով`

ՀՊՃՀ – ՈՒսանողական այգի – Աբովյան փողոց – Կորյունի փողոց – Նալբանդյան փողոց – Ալեք Մանուկյան փողոց – Վարդանանց փողոց – Խանջյան փողոց – Տիգրան Մեծի պողոտա – Հանրապետության հրապարակ – կառավարության շենք:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-32-04-46, 099-95-77-79 կամ 093-95-77-73 հեռախոսահամարներով:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական Միություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս