Ոչ մի երկիր չի հերքում Սիրիայում քիմիական զենքի կիրառվելը. Դավութօղլու

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Սիրիայում տեղի ունեցող զարգացումները որակել է որպես «ողջ միջազգային հանրության քննություն»՝ մեկնաբանելով Սիրիայի դեմ ռազմական գործողություն անցկացնելու հավանականությունը.

«Մեզ համար առաջնահերթ է ՄԱԿ ԱԽ-ի միասնական դիրքորոշմամբ հանդես գալը այդ հանցագործության հանդեպ և նրա կողմից պատժամիջոցների միջոցով հարցի լուծումը: Մարդկության դեմ իրականացված հանցանքը չպետք է մնա անպատիժ: Չկան երկրներ, որոնք ասեն, որ չի եղել քիմիական զենքի կիրառում: Տարաձայնությունները հարթելու համար անհրաժեշտ է հետաքննել միջադեպը»:

Դավութօղլուն հավելել է, որ Թուրքիան արդեն իսկ ունի հիմքեր՝ մասնակցելու համար միջազգային կոալիցիային, որի ձևավորումը չի բացառվում եթե ՄԱԿ ԱԽ-ն արդյունավետ որոշումներ չկայացնի Սիրիայի հանդեպ:

Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմն իր հերթին դատապարտել է Անկարայի «միլիտարիստական հիստերիկան»՝ դա պայմանավորելով Եգիպտոսի հետ կապված Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի պլանների տապալմամբ: Մուալեմը չի բացառել, որ Էրդողանը ցանկանում է Սիրիայի միջոցով փոխհատուցել Եգիպտոսում իրեն հասցված պարտությունը:

Տեսանյութեր

Լրահոս