Ադրբեջանը սպառնում է իր «սև ցուցակում» ներառել ԼՂՀ այցելած ռուս լրագրողներին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ը «ապօրինի» է որակել ռուս լրագրողների խմբի այցը ԼՂՀ: Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը հայտարարել է, որ «առանց Ադրբեջանի իշխանությունների հետ համաձայնեցնելու, այդօրինակ այցերն ապօրինի են»:

Աբդուլաևը հավելել է, որ եթե հաստատվի այդ այցը, ապա նրանք ընդգրկվելու են «անցանկալի անձանց» ցուցակում: Նշվում է, որ ռուս լրագրողների ու հասարակական գործիչների խումբը ԼՂՀ է այցելել օգոստոսի 25-30-ին:

Ռուսական պատվիրակության կազմում է ընդգրկվել նաև ռուսական հետախուզության նախկին աշխատակից Աննա Չափմանը, ով այժմ RenTV-ի հաղորդավար է:

Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին Ադրբեջանի ԱԳՆ-ը հրապարակել էր այն անձանց ցուցակը, որոնք համարվում են անցանկալի անձ (Persona non grata): «Սև ցուցակում» ընդգրկվել էր 335 մարդ:

Տեսանյութեր

Լրահոս