
Ի՞նչ էր անում ոստիկանը՝ գրկելով ակտիվիստին. Պարզաբանում է Վալերի Օսիպյանը (տեսանյութ)

ՀՀ ոստիկանության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիների ձեռնարկած ակցիան շարունակվում է: Երևանի փոխոստիկանապետ, ոստիկանոթյան գնդապետ Վալերի Օսիպյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հերքել է այն տեղեկությունը, թե օրեր առաջ Կոմիտաս 5 հասցեում ոստիկաններից մեկը փորձել է համբուրել ակցիայի մասնակից ակտիվիստ մի աղջկա պարանոցը:
Մեկ այլ ակտիվիստի դիտարկումը, թե ոստիկանության շարքերում սեռական անբավարարվածություն ունեցող անձինք կան, Օսիպյանը հերքեց` նշելով, որ լուսանկարը և տեսահոլովակն այլ կերպ են մեկնաբանվել, ոստիկանն իրականում չի փորձել համբուրել աղջկան. տվյալ ոստիկանը պատճառաբանել է, թե իր ուսադիրն էր ուղղում:
Օսիպյանը նշել է նաև, թե հնարավոր է՝ մի օր էլ ինքը շատ մոտ կանգնած լինի մեկին, հետո իրեն լուսանկարեն և այլ կերպ մեկնաբանեն: «Հիմա մի օր էլ կարող է ասեք, շատ ներողություն, կանգնած ուրիշ բան են արել»,- եզրափակել է Օսիպյանը: