
Ռուստամ Իբրահիմբեկովը դատի է տալիս ԿԸՀ-ին

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհրդի (ԺՈՒԱԽ) նախագահ Ռուստամ Իբրահիմբեկովը հայտարարել է, որ անհիմն է իր թեկնածությունը մերժելու մասին ԿԸՀ-ի կայացրած որոշումը.
«Ես համաձայն չեմ տվյալ որոշման հետ և դատի եմ տալիս ԿԸՀ-ին: Ես պայքարելու եմ մինչև վերջ և կանցնեմ իրավական բոլոր ընթացակարգերը: Եթե մենք չհասնենք արդյունքի, ապա կհամախմբվենք Ջամիլ Հասանլիի (ԺՈՒԱԽ-ի պահեստային միասնական նախագահի թեկնածու) շուրջ:
Արդեն 20 տարի է, ինչ ես կրում եմ ադրբեջանական անձնագիր: Իմ հայրենիքն Ադրբեջանն է, և ինչպես յուրաքանչյուր քաղաքացի, ես իրավունք ունեմ առաջադրել իմ թեկնածությունը»: