«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հուլիսի 1-ին, արտարժութային գործարքներ տեղի չեն ունեցել։ Դոլարն առաջարկվել է 412 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 410.51 դրամը։
Այս մասին հայտարարել է նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրո Բարնովը:
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը վաղը` հուլիսի 2-ին, կմեկնի ԱՄՆ` մասնակցելու Կալիֆոռնիայի նահանգի Լոս Անջելես քաղաքում հուլիսի 3-7-ը կայանալիք Հայ բժիշկների համաշխարհային 11-րդ համագումարի աշխատանքներին։
ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ԾԻԳ» պետական հիմնարկում ՀՀ ՎՊ կողմից իրականացված Արմավիրի և Թալինի մայր ջրանցքների բետոնացման աշխատանքների ստուգումների ընթացքում հայտնաբերվել են 2 մլն 608.75 հազար դրամ ծավալային հավելագրում և 47 մլն 158.19 հազար դրամի անորակ աշխատանք:
Եթե մարդը չի կարողանում այսօրվա օրով հոդված գրել, ուրեմն՝ նա գիտությունների թեկնածու թող չդառնա: Ի՞նչ պարտադիր է՝ բոլորը լինեն գիտությունների թեկնածու: Եթե նա ունակ չէ այսօր մեկ հոդված անգլերենով գրելու, ուրեմն նա ունակ չի լինի գնալ կոնֆերանսների և համապատասխան քննարկումներ ծավալել, որովհետև բոլորը խոսելու են անգլերենով այդ գիտական կոնֆերանսների ժամանակ
Նախորդ դատական նիստի ընթացքում Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը ներկայացրել են իրենց հայցը, իսկ Գագիկ Ջհանգիրյանի ներկայացուցիչ Վահե Հովսեփյանը հանդես է եկել հայցի վերաբերյալ առարկություններով:
Հուլիսի 1-ին, ժամը 17.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Քանաքեռ 14-րդ փողոցի թիվ 44 շենքի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Երևանի ավագանու որոշմամբ 2013թ.-ին նշված կայանատեղիներում 5 րոպեից ավելի մինչև մեկ ժամ կանգնելու դեպքում վճարման չափը կազմում է 100, մեկ օրվա համար 500, մեկ շաբաթվա համար 1000, մեկ ամսվա համար 2000 դրամ, մեկ տարվա համար՝ 12000 դրամ: Ի դեպ, երեկոյան ժամը 24:00-ից մինչև առավոտյան ժամը 9:00-ն կայանելու համար գումար չի գանձվի:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 1-ին այցելել է նախկին ղարմետաքսկոմբինատի տարածքում բացվելիք մի շարք արտադրամասեր:
Հուլիսի 1-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52306147 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Դոնեցկի «Շախտյոր»-ի ղեկավարությունը կոչ է անում Հենրիկ Մխիթարյանին վերադառնալ թիմ և մասնակցել ռուս – ուկրաինական միասնական մրցաշարի խաղերին, մինչև կավարտվեն նրա` այլ թիմ տեղափոխվելու հարցի շուրջ ընթացող բանակցությունները:
Հուլիսի 1-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Ղարիբաշվիլու գլխավորած պատվիրակությանը:
Հուլիսի 2-4-ին շրջանների զգալի մասում առավելապես օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 5-6-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Ըստ «Ինովացիաների գլոբալ ինդեքս-2013» -ի Հայաստանը հանրակրթական ոլորտում արձանագրել է ամենաբարձր ցուցանիշը տարածաշրջանում` 56.8 (Վրաստան` 42, Ադրբեջան` 41.6, Թուրքիա` 40.8, Իրան` 45.5)
Երեկ Եգիպտոսի Արաբական Հանրապետության մի շարք քաղաքներում տեղի են ունեցել բողոքի հսկայական ցույցեր` ընդդեմ երկրի նախագահ Մուհամմադ Մուրսիի իշխանության:
ԱՄՆ-ում հնարավոր է վաղաժամ ազատ արձակեն հայազգի Հարրի Սասունյանին, ով արդեն 29 տարի գտնվում է Սան Քվենթինի բանտում: Ազատազրկման մեջ գտնվող Սասունյանը կապ ունի 1984 թվականի դեպքերի հետ, երբ Կալիֆորնիայում սպանվեց ազգությամբ թուրք դիվանագետ Քեմալ Արիքանին:
Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տնօրենի տեղակալ, տեխնիկական համագործակցության ստորաբաժանման տնօրեն Կուակու Անինգը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը քննարկել են Հայաստանի տնտեսության ներկա վիճակին և հնարավոր զարգացումներին, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցեր: ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը, մասնավորապես, անդրադառնալով կարկտահարության հետևանքով գյուղատնտեսության ոլորտում ստեղծված իրավիճակին՝ նշել է, որ ՀՀ կառավարության […]
ՀՀ ՊՆ Լուսակերտի N զորամասը ինքնակամ լքած ժամկետային զինծառայող Տարոն Հայրունին այսօր առավոտյան ինքնակամ ներկայացել է զորամաս:
«Վերահսկիչ պալատը խնդիր ունի բացահայտել թերացումներն ու ի ցույց դնել, իրականացնողը խնդիր ունի հավուր պատշաճի ներկայացնել կատարած աշխատանքը: Այստեղ միշտ կոնֆլիկտ կա, և անհանգստացնող կլիներ, եթե կոնֆլիկտ չլիներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը՝ խոսելով Վերահսկիչ պալատի հաշվետվության մասին:
«Հանուն Մերձդնեստրի ճանաչման» անվանումով ՄԱԿ-ի ղեկավարությանն ուղղված ուղերձում նշվում է, որ միջազգային հիմնարար փաստաթղթերի համաձայն` մերձդնեստրցիներն իրավունք ունեն դիմելու միջազգային հանրությանը` իրենց պետականության ճանաչման հարցը քննարկելու խնդրանքով:
Ես զզվում եմ ձեզնից, ատում եմ: Վայրենի, երկիր քանդող մի մամուլ եք, դուք եք, դուք, ամբողջ քանդողը դուք եք: Դուք սպանեցիք Ազգային ժողովը: Ես նմանատիպ մամուլ չեմ ուզում տեսնել: Դուք եք մեր երկրի քանդողը, որովհետև պատվեր եք կատարում:
Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում և կարևորել նրանց այցը փորձի փոխանակման, տարբեր երկրների և հասարակությունների առջև օրինականության, իրավակարգի և կայունության ապահովման առումով ծառացած արդի մարտահրավերներն ու սպառնալիքները քննարկելու, դրանց դիմակայման արդյունավետ ուղիներ գտնելու տեսանկյունից ևս:
Հայաստանում վերջին շրջանում ծավալված «օֆշորային» սկանդալի առնչությամբ «Ազատություն» ռադիոկայանը Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսից փորձեց պարզել՝ հնարավո՞ր է արդյոք իր երկրում օֆշորային ընկերություն գրանցել, առանց տվյալ անձի իմացության:
Դեպքի օրը ոստիկանության բաժին բերման ենթարկվելուց հետո, կենտրոնականի բաժին է այցելել Ալբերտ Խուդոյանի պապիկը՝ ավագ Ալբերտ Խուդոյանը և ի տես բոլորի ապտակել է իր կարգազանց թոռնիկին: Տեղեկությունների համաձայն ոստիկանության բաժնում է եղել նաև ինքը՝ Սուրեն Խուդոյանը, ով այս դեպքում հորեղբայրն է:
ՀՀ գլխավոր դատախազն այսօր ընդունել է ՀՀ դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ և դատախազության կազմավորման 95-ամյա հոբելյանի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած օտարերկրյա պետությունների դատախազությունների եւ միջազգային կազմակերպությունների պատվիրակություններին։
Համացանցում խոշորագույն սոցիալական ցանցի ստեղծողի հետ միասին սեռական փոքրամասնություններին իրենց համակրանքն են արտահայտել նաև փողոց դուրս եկած նրա 700 աշխատակիցները:
Ինչպես տեղեկացրել էինք, երեկ հրդեհ էր բռնկվել Բաղրամյան պողոտայի թիվ 13 հասցեում գտնվող ՀՀ ճարտարապետների միության շենքում: Դեպքի վայր էին մեկնել վեց մարտական հաշվարկ, ավտոսանդուղք:
Իշխան Զաքարյանին նախագահականում ուղղված հանդիմանանքից հետո, թե «բոլորի համար մեկ է, թե Դուք ինչ կարծիք ունեք», կամ «ձեր տանը կարող եք դրա մասին խոսել», Հովիկ Աբրահամյանի այսօրվա հայտարարությունները «մեղայականի» տեսք են ստանում:
Մասնագիտական լուրջ ուսումնասիրություններից և ծանրակշիռ փաստարկներից զուրկ նման հայտարարությունները, որոնք, իրականում միտված են ոչ թե սպառողների շահերը պաշտպանելուն կամ տեղական արտադրողին խրախուսելուն, վարկաբեկում են տարիներով ձևավորված, համեմատաբար կայուն շուկան, ինչպես նաև ստվեր գցում տեղական արտադրողի հեղինակության վրա: