Ի՞նչ վնասներ է հասցրել հրդեհը ճարտարապետների միության շենքին

Ինչպես տեղեկացրել էինք, երեկ հրդեհ էր բռնկվել Բաղրամյան պողոտայի թիվ 13 հասցեում գտնվող ՀՀ ճարտարապետների միության շենքում: Դեպքի վայր էին մեկնել վեց մարտական հաշվարկ, ավտոսանդուղք:

168.am-ը ճարտարապետների  միության նախագահ Մկրտիչ Մինասյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ վնասներ է հասցրել հրդեհը միության շենքին: Մկրտիչ ՄԻնասյանը նախ ասաց, որ հրդեհը բռնկվել է ժամը 17:10-ին, այրվել է շենքի ծածկը մոտ 400 քմ մետր. «Շատ արագ մարել են հրդեհը: Մեծ վնասներ չկան, շենքն աշխատում է, որևէ արժեք չի վառվել, ոչ մի բան չի այրվել»

Ճարտարապետների միության նախագահն ասաց, որ դեռ պարզ չէ՝ ինչից է բռնկվել հրդեհը: Մկրտիչ ՄԻնասյանն ասաց նաև, որ դեռևս չգիտեն՝ որքան կարժենա ծածկի վերականգնումը. «Կկազմենք, կտեսնենք»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031