Բաժիններ՝

Ես համաձայն չեմ ՎՊ-ի ֆինանսական գնահատականի հետ. Անդրանիկ Անդրեասյան

«Վերահսկիչ պալատը խնդիր ունի բացահայտել թերացումներն ու ի ցույց դնել, իրականացնողը խնդիր ունի հավուր պատշաճի ներկայացնել կատարած աշխատանքը: Այստեղ միշտ կոնֆլիկտ կա, և անհանգստացնող կլիներ, եթե կոնֆլիկտ չլիներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը՝ խոսելով Վերահսկիչ պալատի հաշվետվության մասին:

Նա նշեց, որ ՎՊ հայտնաբերած թերացումների մի մասի հետ համաձայն են, մի մասի հետ՝ ոչ: Ա.Անդրեասյանի ներկայացմամբ՝ հաշվետվության մեջ ներառվել են դրվագներ՝ 147 մլն դրամի անորակ աշխատանքներ Արմավիրի մարզում: Վերջին 2-3 տարում հրատապ ծրագրերով 150 մ ջրային տնտեսության համակարգեր վերականգնվեցին: Արձանագրվել են անորակ աշխատանքների տեսքով 47 մլն դրամի թերացումներ, Թալինի ջրամատակարարման համակարգում հաշվարկներն այնպիսին էր, որ ջրանցքներից արտահոսքեր էին լինում: Անդրեասյանը շեշտեց, որ հարյուրավոր կիլոմետր ջրանցքների մեջ անորակ աշխատանքներն ընդամենը 300 մետր են, և դրանք ժամանակային առումով գրանցվել են սեզոնի ավարտից հետո, իսկ շինարարությունը կատարվում է ձմռան սեզոնին: Ժամանակային սահմանափակման մեջ 140 հզ. խմ բետոնի տեղադրման աշխատանք է արվել, իսկ սեզոնից հետո բոլոր ճաքերը արձանագրվել են ու վերացվել սեփական ուժերով:

«Որևիցե գումար չի ուռճացված, ես համաձայն չեմ ՎՊ-ի ֆինանսական գնահատականի հետ, ավելի շատ համաձայն կլինեի, որ մետրով գնահատեին, որ այսքան կիլոմետր ջրանցքի մեջ այսքան մետր ճաք են հայտնաբերել, որը պետք է վերացվի:

Այսօր ջրանցքները նաև միջազգային փորձագետների կողմից բավականին լավ գնահատականներ ունեն,- ասաց Ա.Անդրեասյանն ու հավելեց,- Այս թերությունները չեն ստվերում այս հսկայական աշխատանքը, որն իրականացվել է այս կարճ ժամանակում: Սեփական տունը, որ մարդը կառուցում է իր ձեռքերով, էլի ինչ-որ թերացումներ լինում են, որ վերացնում են»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս