Բաժիններ՝

Վրաստանի նախագահական ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերի 31-ին

Грузия Online-ի փոխանցմամբ` Վրաստանում նախագահական ընտրություններն անցկացվելու են այս տարվա հոկտեմբերի 31-ին: Այս մասին հայտարարել է նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրո Բարնովը: Վերջինիս խոսքերով` ընտրություններն այդ օրն են նշանակվել Վրաստանի սահմանադրության 70-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն:

Բարնովն ընդգծել է, որ նախագահական ընտրությունները չեն անցկացվելու հոկտեմբերի 27-ին, ինչի մասին հայտարարելը հանդիսացել է տեխնիկական սխալ: Նշվում է, որ այսօր հոկտեմբերի 27-ը նախագահական ընտրությունների օր է հայտարարել նախագահի մամլո քարտուղար Մանանա Մանջգալաձեն:

Ներկայումս հայտնի է երեք թեկնածու` Վրաստանի փոխվարչապետ, կրթության ու գիտության նախարար Գեորգի Մարգվելաշվիլի (Վրացական երազանք), Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին և խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձե:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031