Հայաստանը հանրակրթական ոլորտում արձանագրել է ամենաբարձր ցուցանիշը տարածաշրջանում. Ա.Աշոտյան
Ըստ «Ինովացիաների գլոբալ ինդեքս-2013» -ի Հայաստանը հանրակրթական ոլորտում արձանագրել է ամենաբարձր ցուցանիշը տարածաշրջանում` 56.8 (Վրաստան` 42, Ադրբեջան` 41.6, Թուրքիա` 40.8, Իրան` 45.5): Այս մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։
«Բարձրագույն կրթության ոլորտում մեր ցուցանիշը`31.3, զիջում է միայն Իրանին` 45.5 (Վրաստան` 27.1, Ադրբեջան` 23.9, Թուրքիա` 28.9):
Իհարկե, համակարգում դեռ կան իրենց լուծմանը սպասող բազմաթիվ խնդիրներ:
Սակայն ուրախալի է, որ կատարած աշխատանքները, անաչառ և անկախ գնահատմամբ, տալիս են իրենց արդյունքը»,- գրել է Աշոտյանը: