Բաժիններ՝

«Շախտյոր»-ը կոչ է անում Հենրիխին միանալ թիմին

Դոնեցկի «Շախտյոր»-ի ղեկավարությունը կոչ է անում Հենրիկ Մխիթարյանին վերադառնալ թիմ և մասնակցել ռուս – ուկրաինական միասնական մրցաշարի խաղերին, մինչև կավարտվեն նրա` այլ թիմ տեղափոխվելու հարցի շուրջ ընթացող բանակցությունները: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ երեկ երեկոյան «Սպարտակ» – «Շախտյոր» հանդիպման ավարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ ուկրաինական ակումբի գլխավոր մարզիչ ռումինացի Միրչա Լուչեսկուն:

«Դա իհարկե նրա որոշումն է և նրա ցանկությունը, սակայն ես կարծում եմ, որ Մխիթարյանը մեծ սխալ է գործում: Հենրիկը խաղում է մի թիմում, որն ամեն տարի պայքարում է չեմպիոնության, գավաթի, Չեմպիոնների լիգայի համար: Նա պետք է գնահատեր այդ հանգամանքը: Ողջ թիմն էր օգնում Մխիթարյանին, որպեսզի նա հաճախակի հայտնվի մրցակցի տուգանային հրապարակում և գոլ խփի», – հայտարարեց Լուչեսկուն` պնդելով անգամ, թե Մխիթարյանին երբեմն հնարավորություն է տրվել մարզադաշտ դուրս գալ վնասվածքով: «Դրանով ես ցանկանում էի օգնել Մխիթարյանին, որպեսզի նա դառնա առաջնության լավագույն ռմբարկուն», – ասաց Լուչեսկուն:

«Ես կարծում եմ, որ Մխիթարյանը պետք է շատ լավ մտածի: Ժամանակ դեռ կա: Ես նրան կոչ են անում վերադառնալ թիմ և շարունակել աշխատանքը: Սա իր թիմն է, և որևէ խնդիր նրա և թիմի ղեկավարության կամ մյուս խաղացողների միջև գոյություն չունի: Նրան բոլորն օգնում էին, գուցե նույնիսկ ավելի շատ, քան մյուս խաղացողներին: Մյուս կողմից, եթե նա ցանկանում է տեղափոխվել այնպիսի մի թիմ, որն իր մակարդակով գերազանցում է «Շախտյոր»-ին, ասենք՝ Մյունխենի «Բավարիա», «Բարսելոնա» կամ Մադրիդի «Ռեալ», ես դա կհասկանամ: Մյուս բոլոր թիմերը նույն մակարդակին են, ինչ «Շախտյոր»-ը», – հայտարարեց Լուչեսկուն` կանխատեսելով նաև, որ «նոր թիմում խաղի կազմակերպման նոր ձևի պարագայում Մխիթարյանի այն որակները, որ նա ցուցադրում էր «Շախտյոր»-ում, կարող են պարզապես անհետանալ»:

Նշենք նաև, որ «Շախտյոր»-ի ղեկավարության և Մխիթարյանի հարաբերությունները լարվեցին այն բանից հետո, երբ Հայաստանի հավաքականի առաջատարը չներկայացավ հունիսի 23-ին Ավստրիայում մեկնարկած ուսումնամարզական հավաքին, հետագայում նաև խուսափելով ռուս – ուկրաինական միասնական մրցաշարին մասնակցությունից:

Կարդացեք նաև

Այս ֆոնին Մխիթարյանի` այլ ակումբ տեղափոխվելու շուրջ բանակցությունները շարունակվում են:
Կարդացեք այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս