Բաժիններ՝

Հայաստանը ԱԷՄԳ համար հուսալի գործընկեր է

Հայաստանը ԱԷՄԳ համար հուսալի գործընկեր է: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին,  Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տնօրենի տեղակալ, տեխնիկական համագործակցության ստորաբաժանման տնօրեն Կուակու Անինգը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ զրուցակիցները փաստել են, որ Հայաստանը ԱԷՄԳ համար հուսալի գործընկեր է, և ԱԷՄԳ կողմից Հայաստանին տրամադրվող տեխնիկական աջակցությունը ծառայում է իր նպատակին` ուղղված լինելով ՀԱԷԿ տեխնիկական վերազինմանը և անվտանգության ամրապնդմանը: ԱԷՄԳ աջակցությամբ յուրաքանչյուր տարի վերապատրաստվող հայ մասնագետները ծանոթանում են միջուկային ոլորտի զարգացումներին և ձեռք բերում անհրաժեշտ գիտելիքներ ու փորձ, որը նրանց հնարավորություն կընձեռի այլ երկրներում հանդես գալու որպես փորձագետներ:

Կարևորելով իր առաջին այցը Հայաստան` Կ. Անինգը նշել է, որ ԱԷՄԳ-ը մեծ նշանակություն է տալիս վերահսկողական մեխանիզմների արդյունավետ կիրառմանը, քանի որ դրանք միջուկային անվտանգության ապահովման հենասյունն են: Կ. Անինգն ընդգծել է, որ Հայաստանը ոչ միայն շահում է ԱԷՄԳ տեխնիկական համագործակցության ծրագրից, այլ նաև դրանում ունենում իր կարևոր ներդրումը:

Փոխնախարար Հովակիմյանը շեշտեց, որ Հայաստանը կարևորում է ԱԷՄԳ հետ հարաբերությունների հետագա սերտացումը` Հայկական ատոմակայանի անվտանգության շարունակական և հետևողական ամրապնդման, ինչպես նաև նոր ատոմակայանի կառուցման տեսանկյունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031