Բաժիններ՝

«Facebook»-ի հիմնադիրը մասնակցել է լեսբիուհիների, գեյերի, բիսեքսուալների և տրանսգենդերների շքերթին

Ըստ «Փաստինֆոյի»՝ «Facebook» ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը մասնակցել է Սան-Ֆրանցիսկոյում կայացած լեսբիուհիների, գեյերի, բիսեքսուալների և տրանսգենդերնի շքերթին:

Համացանցում խոշորագույն սոցիալական ցանցի ստեղծողի հետ միասին սեռական փոքրամասնություններին  իրենց համակրանքն են արտահայտել նաև փողոց դուրս եկած նրա 700 աշխատակիցները՝ փոխանցում է «Techcrunch»-ի հաղորդագրությունը «vesti.ru»-ն:

Նախկին ցույցերի ժամանակ նրա ընկերության ներկայացուցիչները միշտ էլ իրենց դրական վերաբերմունքն են արտահայտել սեռական փոքրամասնությունների նկատմամբ: Սակայն  «Facebook»-ի ղեկավարի մասնակցությունը այդպիսի երթին արձանագրվել է առաջին անգամ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս միջոցառման համար «Facebook»-ի ներկայացուցիչները  պատրաստել էին նույնիսկ շարժական հատուկ հարթակ և  ցուցադրել են իրենց ֆիրմային խորհրդանշանները  տպագրված «ծիածանագույնով»:

Լեսբիուհիների, գեյերի, բիսեքսուալների և տրանսգենդերնի շարժման խորհրդանշաններով էին զարդարված նաև «Facebook» ընկերության շենքը և միջանցքները: Նույնիսկ «Facebook»-ի հայտնի «Like»-ի բութ մատը զարդարվել էր «ծիածանագույն» մատանիով:

Սան-Ֆրացիսկոյում միասեռ ամուսնությունները պաշտոնապես թույլատրվել են հունիսի վերջերից: Նշենք, որ այդ նույն օրենքն այսօր արդեն գործում է ԱՄՆ-ի 50 նահանգներից 13-ում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս