Բաժիններ՝

Ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 5-ին ժամը 10.00 – 22.00 կդադարեցվի Արշակունյաց պող. 1-34 համարների, Ագաթանգեղոս, Գ. Լուսավորիչ, Կաշեգործների, Լազո, Բրյուսով, Սևանի փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Իսկ ջրագծի վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 9-ին ժամը 10.00-ից մինչև հուլիսի 10-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի շենքի, Դավթաշեն բնակելի թաղամասի 2-րդ զանգվածի 21, 22, 23, 24, 25, 26 շենքերի, 3-րդ զանգվածի 30, 31 շենքերի, 4-րդ զանգվածի՝ ամբողջությամբ և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Երևան Ջուր» ՓԲԸ
04.07.2013թ.

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս