Բաժիններ՝

Ինչից է լավ զգում Տիգրան Սարգսյանը

Նարեկ Արամի Թովմասյան՝ ընդունվել է աշխարհի լավագույն համալսարաններից մեկը՝ Ստենֆորդի համալսարանը, ավարտել է Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի դպրոցը: Այս մասին այսօր կառավարության նիստի վերջում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ շեշտելով, որ ինքն այդ մտքից իրեն լավ է զգում:

Ըստ վարչապետի՝ ընդհանրապես դպրոցների տնօրենները մրցակցում են, թե իրենց սաների քանի տոկոսն է բուհ ընդունվել: Տ. Սարգսյանը կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին հանձնարարեց՝ նայել, թե աշխարհի լավագույն բուհեր ընդունված քաղաքացիները որ դպրոցներն են ավարտել և խրախուսել ուսուցիչներին:

«Ես ինձ շատ լավ եմ զգում, որ Գեղարքունիքի մարզի փոքրիկ շրջանավարտը ընդունվոմ է աշխարհի լավագույն համալարանը»,- հավելեց Տ.Սարգսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031