Առանց քաղաքացու իմացության, օֆշորայի ընկերության բաժնետեր հնարավոր չէ դառնալ

ԳԱԼԱ-ի գրավոր հարցմանն արձագանքել է Կիպրոսում գործող «Transinc Global Services» ընկերությունը: Այն խոշոր մասնագիտացված բիզնես կազմակերպություն է:

Կառույցը զբաղվում է օֆշորային  ընկերությունների գրանցմամբ՝ Կիպրոսում: «Transinc Global Services»-ի մասնագետներն օգնում  են  անհատներին հիմնել օֆշորային ընկերություններ:

Ընկերությանն ուղարկված հարցմամբ փորձել էինք պարզել, թե հնարավո՞ր է առանց անձի իմացության Կիպրոսում դառնալ օֆշորային ընկերության բաժնետեր:
Կա՞ն նման եղանակներ, թե՞ այնուամենայնիվ բացառված է, որ առանց քաղաքացու իմացության նման գործարքներ տեղի ունենան:

«Transinc Global Services»-ի գործադիր տնօրեն Շարրոն Ջորջիադուն ի պատասխան գրել է. «Ոչ, հնարավոր չէ: Նրանք կորպորատիվ ծառայություններ մատակարարողին պետք է ապահովեն պատշաճ տեղեկություններով, նախ պետք է ներկայացնեն նոտարով հաստատված անձնագրի կրկնօրինակը, բանկային մի շարք փաստաթղթեր:  Հարկավոր է նաեւ կազմակերպության ներսում որոշ փաստաթղթեր լրացնել»:

Կարդացեք նաև

«Transinc Global Services»-ի գործադիր տնօրենը նման գործարքի իրականացման միայն մեկ եղանակ է մատնանշում: Մեջբերենք նրա գրառումը. «Եթե ինչ-որ մեկին տրված է եղել լիազորագիր եւ կողմը կատարված գործարքի մասին չի տեղեկացրել անձին»:

Կարդացեք այստեղ.

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031