Բաժիններ՝

Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանի բողոքն ուղարկվել է զինվորական դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է  ԼՂՀ N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանի բողոքը և այն ուղարկել զինվորական դատախազություն։ Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Հայկ Ալումյանը միջնորդություն էր ներկայացրել նախաքննական մարմնին՝ Արտակ Բուդաղյանին որպես տուժող ճանաչելու վերաբերյալ, ինչի քննարկումը  քննիչը հետաձգել է և հենց այդ որոշման դեմ էլ փաստաբանը բողոք է ներկայացրել գլխավոր դատախազին։ Ս.Տռուզյանի պարզաբանմամբ, դատավարական գործողությունների և որոշումնեի բողոքարկման կարգը սահմանված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածում, որի առաջին մասի համաձայն, քննիչի և հետաքննության մարմնի  աշխատակցի  գործողություններն ու որոշումները կարող են բողոքարկվել համապատասխան դատախազին, այսինքն՝ տվյալ գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին և միայն վերջինիս գործողություններն ու որոշումները՝ վերադաս դատախազին։ Ուստիև, փաստաբանի բողոքը քննարկելու համար այն  ուղարկվել է զինվորական դատախազություն։

Ի դեպ, քննիչի որոշումները փաստաբանը կարող է բողոքարկել նաև դատարան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031